211652_close_icon

Վրաստանի վարչապետ կարող է դառնալ այդ երկրի արտգործնախարար Կվիրիկաշվիլին

views-count1702 դիտում article-date 09:53 25-12-2015
Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռացած Գեորգի Ղարիբաշվիլիի փոխարեն պաշտոնին կարող է հավակնել այդ երկրի ԱԳ նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հայտնում է Georgia Online-ը: Կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գիա Վոլսկին: Վերջինիս խոսքով՝ Կվիրիկաշվիլին ընտրվել է ներկայացված 4 թեկնածուներից և Վրաստանի խորհրդարանում այսօր պաշտոնապես կներկայացվի որպես վարչապետի թեկնածու: Ղարիբաշվիլին ևս ներկա է գտնվելու Կվիրիկաշվիլիին ներկայացնելու ժամանակ:

Նմանատիպ նյութեր