211652_close_icon
views-count3482 դիտում article-date 17:39 26-11-2016

ԼՂՀ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է ԼՂՀ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել դատախազության մի խումբ աշխատակիցների: Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է դատախազության դերը մեր երկրի կյանքում՝ նշելով, որ դա կարեւոր ծառայություն է, որը պահանջում է բարձր մասնագիտական, մարդկային ու բարոյական հատկանիշներ, լուրջ պատրաստվածություն, արհեստավարժություն, անձնվիրություն եւ պատասխանատվություն ծառայողական պարտականությունների իրականացման հանդեպ: <<Համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրները, աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրանք պատշաճ կերպով լուծելու համար>>,-ընդգծել է Բակո Սահակյանը:

Նմանատիպ նյութեր