211652_close_icon

Փարիզում հայտնաբերել են բրիտանացի սկանդալային լրագրող և լուսանկարիչ Դևիդ Համիլթոնի դին

views-count2723 դիտում article-date 12:23 26-11-2016
Փարիզի իր բնակարանում հայտնաբերվել է բրիտանացի հայտնի լրագրող և լուսանկարիչ, 83-ամյա Դևիդ Համիլթոնի դին, հաղորդում է BBC-ն։ Դեռևս հայտնի չէ նրա մահվան պատճառը, սակայն ենթադրություններ կան, որ լրագրողը կարող է վերջ տված լինել իր կյանքին։ Համիլթոնը 1960-ական թվականներին հայտնի դարձավ մերկ աղջիկների լուսանկարելով։ Նրա լուսանկարները բազմաթիվ ամսագրերի էջերին էին։ Միևնույն ժամանակ բուռն քննարկումներ սկսվեցին Համիլթոնի գործունեության շուրջ։ Մի մասը համարում էր այդ լուսանկարները արվեստ, մյուս մասը համեմատում էր պոռնոգրաֆիայի հետ։ 1970-80-ական թվականներին Դևիդ Համիլթոնը դարձավ ֆեշն-ինդուստրիայի ամենահայտնի և պահանջված լուսանկարիչներից մեկը։

Նմանատիպ նյութեր