2761 դիտում
13:10 26-11-2016
ԼՂՀ վարչապետն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 25–ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
Վարչապետը ողջունել է նորանշանակ նախարարի այցն Արցախ և, շնորհավորելով նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ իր գործունեության մեջ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սպորտի նկատմամբ վերաբերմունքն Արցախում յուրահատուկ բնույթ է կրում, քանի որ, բացի առողջ ապրելակերպի խթանումից, Արցախի համար այն նաև կարևոր միջոց է աշխարհին ներկայանալու: Ա. Հարությունյանը նշել է, որ թեև հանրապետությունը զգալի ձեռքբերումներ ունի սպորտի բնագավառում, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան, և նոր մարզիկների հայտնաբերման առումով Արցախում չբացահայտված ներուժը մեծ է:
«Լինելով փոքր հանրապետություն՝ տարբեր մարզաձևերից ունենք աշխարհի ու եվրոպայի չեմպիոններ և առաջնակարգ մրցանակային տեղեր գրաված բազմաթիվ մարզիկներ: Նրանց գերազանց ելույթները ոչ միայն բարձր են պահում հայկական սպորտի պատիվը, այլև միջազգային հանրության շրջանում ավելի ճանաչելի են դարձնում Արցախը»,- ասել է վարչապետը և հավելել, որ Արցախում հատկապես օլիմպիական մարզաձևերի մարզիչների լուրջ խնդիր կա, և նախարարի ուշադրությունն է հրավիրել՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև երիտասարդության խնդիրներին և առաջարկել Հ. Ռոստոմյանին այդ բնագավառում ևս ակտիվորեն համագործակցել:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ոլորտում ունեցած իր երկարատև աշխատանքային փորձը հնարավորություն է ընձեռել լավ ծանոթ լինել Արցախի սպորտի և երիտասարդության բնագավառների հիմնախնդիրներին: Նա հավաստիացրել է, որ քննարկված հարցերի շուրջ առաջիկայում գործնական քայլեր կլինեն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
7613 դիտում
19:44 17-11-2016
Ռուբեն Հայրապետյանը պատասխանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին
1181 դիտում
20:51 23-09-2014
Վարչապետն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին
Այս բաժնից
1057 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2862 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1003 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում