211652_close_icon
views-count2252 դիտում article-date 23:31 25-11-2016

Կայացավ ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված երիտասարդ արևելագետների 37-րդ միջազգային գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ երիտասարդ արևելագետների 37-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին երիտասարդ գիտնականներ Հայաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի տարբեր բուհերից և գիտական ինստիտուտներից: Գիտաժողովը նվիրված էր ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը գիտաժողովի բացմանն ընդգծեց երիտասարդ արևելագետների համար այս գիտաժողովի կարևորությունը գիտության ասպարեզում կայանալու առումով: Երիտասարդ արևելագետների գիտաժողովն ինստիտուտի կայացած ավանդույթներից է, և այսօր հայտնի հայ արևելագետներից շատերն իրենց առաջին քայլերը գիտությունում սկսել են հենց այս գիտաժողովից: Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան մոտ երեք տասնյակ երիտասարդ մասնագետներ` ներկայացնելով տարբեր թեմաներ` անդրադառնալով ինչպես մերձավորարևելյան ընթացիկ զարգացումներին, այնպես էլ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրներին: Գիտաժողովին ներկայացված լավագույն զեկույցները հրապարակվում են երիտասարդ արևելագետների «Մերձավոր Արևելք» գիտական հոդվածների ժողովածուում: [b]ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ[/b]

Նմանատիպ նյութեր