211652_close_icon
views-count95604 դիտում article-date 15:15 18-12-2021

Նուբարաշենի բանտի մոտ վթարի է ենթարկվել «Շերլոկ Հոլմս» մականվամբ բազմաթիվ աղմկահարույց ավտոպատահարներ քննած փոխգնդապետը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշենի բանտի մոտ բախվել են Երևանի բնակիչ՝ 52-ամյա Գագիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մելիքյանի վարած Nissan Note մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Սամսոն Ալեքսանյանն ու կրտսեր պարեկ Հրայր Նազարյանը։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի վարորդ Գ. Հարությունյանը նախկինում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ով բազմաթիվ ծանր և աղմկահարույց ճանապարհատրանսպորտային, այդ թվում՝ ողբերգական, պատահարներ է քննել և քննչական ապարատում նրան անվանում էին «Շերլոկ Հոլմս», քանի որ, եթե նա  գալիս էր վթարի վայր, ապա ամեն մի մանրուք, ամեն մի հետք, որով հնարավոր էր լինում՝ հանգիստ աշխատեին փորձաքրեագետները, նա տեսնում ու ֆիքսում էր։ Նա այժմ աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի պետ, կոչումով փոխգնդապետ է։ 

Իսկ Գևորգ Մելիքյանը նույնպես աշխատում է քրեակատարողական ծառայությունում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր