Էրդողանի գլխավոր խորհրդականը կոչ է արել վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը
Էրդողանի գլխավոր խորհրդականը կոչ է արել Անկարային վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցելու հարցը, հաղորդում է Ria Novosti-ն։
Ըստ Թոփչուի՝ հյուսիսատլանտյան դաշինքը թշնամական քաղաքականություն է որդեգրել Թուրքիայի նկատմամբ։
Նա նշել է, թե Թուրքիան ճնշման է ենթարկվում այն կողմից, որտեղից չպետք է դա սպասվեր։
Ավելի վաղ Էրդողանը քննադատությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ նոյեմբերի 8-17-ը Նորվեգիայում անցկացված ՆԱՏՕ-ի Trident Javelin ուսումնավարժանքների ժամանակ տեղադրվել է ստենդ, որի վրա փակցված են եղել «թշնամիների» պատկերները, այդ թվում՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և իր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։