211652_close_icon
views-count1857 դիտում article-date 15:41 23-11-2016

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը նոյեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական համակազմերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով կայանալիք խորհրդատվություններին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության կայքից։

Նմանատիպ նյութեր