211652_close_icon
views-count2449 դիտում article-date 10:56 23-11-2016

Կուսակցության փոխարեն հանդես կգանք հասարակական կազմակերպության կամ շարժման տեսքով. Տիգրան Խզմալյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ամիսներ առաջ հայտարարել էր «Եվրոպական ընտրություն» անունով կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին: Խզմալյանն ընդգծել էր, որ ակտիվ քննարկումներ է անցկացնում այն գործիչների հետ, որոնք երկրի ապագան տեսնում են Եվրոպայի հետ, գործակցության մեջ: Երեկ, սակայն, Խզմալյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ կուսակցությունների մասին նոր օրենքն իրեն գցել է անորոշության մեջ, և հնարավոր է կուսակցության փոխարեն, առայժմ հանդես գան հասարակական կազմակերպության կամ շարժման տեսքով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր