211652_close_icon
views-count2411 դիտում article-date 12:33 18-01-2014

Հայաստանը անվանափոխելու առաջարկը ընդամենը շղարշ է` մարդկանց մոլորեցնելու եւ խաբելու միջոց. Տիգրան Խզմալյան. News.am

Հայաստանի անունը փոխելը եւ Արեւելյան Հայաստանի Հանրապետություն դարձնելը ընդամենը շղարշ է, մարդկանց մոլորեցնելու եւ խաբելու միջոց: Այս մասին [url=http://news.am/arm/news/189814.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա շեշտեց, որ կան հարցեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել` նայելով ոչ թե ինչ է ասվում, այլ ով է ասում: «Երբ մարդիկ Արեւելյան Հայաստանը բռնագաղթի են դատապարտում եւ հետո կապիկություններ են անում` անուններ փոխելով, դա ընդամենը շղարշ է եւ մարդկանց մոլորեցնելու եւ խաբելու միջոց: Ինչ փայլուն, հանճարեղ գաղափար էլ ասվի կամ հիմարություն էլ ասվի այս վարչախմբի անունից, ոչ մի իմաստ չունի»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Մանրամասները՝ [url=http://news.am/arm/news/189814.html]այստեղ[/url]: Հիշեցնենք, որ Կրթությոան և գիտության նախարար Արմեն Աշտոյանն [url=https://shamshyan.com/hy/article/140117120317/]առաջարկում է քննարկել մեր պետության վերանվանման հարցը[/url], պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից:

Նմանատիպ նյութեր