17564 դիտում
10:35 04-11-2020
Ֆանտաստիկ շանս է՝ Արցախի միջոցով փրկել Հայաստանը և դուրս գալ թակարդից․ Տիգրան Խզմալյան․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, որը պատերազմական առաջին օրերից կամավորության սկզբունքով առաջնագծում էր։ Խզմալյանը մի քանի օրով է վերադարձել Երևան։ Օգտագործելով առիթը՝ մի քանի հարց ուղղեցինք նրան։
[b]– Պարոն Խզմալյան, Ձեր աչքերով եք տեսել պատերազմը, առաջնագծում եք եղել։ Ի՞նչ վիճակ էր մինչև Ձեր վերադառնալը։ Ի՞նչ դիտարկումներ կանեք հիմա։[/b]
– Ես գտնվում էի հյուսիս-արևելքում։ Կամավորական ջոկատով էի մեկնել, գնդապետ Վոլոդիա Ավետիսյանի ջոկատով։ Հիմա մի քանի օրով եմ արձակուրդ եկել և հրամանի դեպքում կրկին մեկնելու եմ ճակատ։ Կամավորական շարժումն ինքնըստինքյան իր գործն անում է։ Նրանք հիմնականում առաջին, մասամբ նաև երկրորդ պատերազմի հնամարտիկներն են, որոնք եկել են փոխարինելու 18-20 տարեկան երիտասարդներին, քանի որ այն կորուստները, որ մենք տեսնում ենք, անտանելի են այս ազգի ապագայի համար։
Իմ անձնական նկատառումներով՝ այս պատերազմը խոշոր քաղաքական սխալների արդյունք է։ Մենք տասնամյակներով մնացել ենք և մնում ենք օտար ռազմաքաղաքական դաշինքում։ Տարիներ շարունակ ենք զգուշացրել փոխել արտաքին քաղաքականությունը, սակայն թավշյա հեղափոխությունից հետո էլ հայտարարվեց, որ արտաքին քաղաքականության կուրսը չի փոխվելու։ Դա է պատճառը, որ մենք հիմա գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք։
[b]– Պարոն Խզմալյան, այս օրերին հակամարտության կարգավորման համար տարբեր երկրներ տարբեր առաջարկներ են անում։ Ռուսաստանի առաջարկը գիտենք, ԱՄՆ-ից ուշագրավ առաջարկ եղավ, Իրանն է իր տարբերակը առաջարկում։ Ի՞նչ դիտարկումներ ունենք այս առաջարկների վերաբերյալ։[/b]
– Առաջարկները բացարձակապես տարբեր են։ Մեկը դա ռուսական նախագիծն է, դա Պուտինի պլանն է՝ 7 շրջանների հանձնում և ռուս խաղաղապահների տեղակայում։ Սա նշանակում է վերադարձ 1987 թվականի կարգավիճակին։ Մյուս առաջարկը Օ’Բրայենի առաջարկն է, որը նշանակում է Կոսովոյի նախադեպով Արցախի ճանաչում և միջազգային՝ ՆԱՏՕ-ի զորքերի՝ սկանդինավյան խաղաղապահների տեղակայում Արցախի արևելյան սահմանով։ Այդպիսով Արցախի արևելյան սահմանը դառնալու է արևմտյան աշխարհի սահման։ Սա եզակի հնարավորություն է, ֆանտաստիկ շանս է Արցախի միջոցով փրկել Հայաստանը և դուրս գալ ռուս-թուրքական թակարդից։
[b]– Իսկ ի՞նչ կասեք իրանական կողմի առաջարկի վերաբերյալ՝ հակամարտությունը կարգավորել տարածաշրջանի երկրներով։ Այս առաջարկը Իրանի արտգործնախարարը արդեն քննարկել է Մոսկվայի, Ադրբեջանի, Հայաստանի հետ։[/b]
– Ես հասկանում և հարգում եմ Իրանի նախաձեռնությունը, բայց պետք է հասկանալ, որ մեզ առաջարկ է արել աշխարհի հզորագույն ռազմաքաղաքական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը՝ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով։ Հիմա ի՞նչն է մեզ համար նախընտրելի՝ Ռուսաստանի, Իրանի բացառապես սեփական շահը հետապնդող առաջարկություննե՞րը։ Ինձ համար երկրորդ հարց գոյություն չունի։ Մենք միանգամայն պետք է ընդունենք ԱՄՆ-ի առաջարկը, քանի որ դա մեզ թույլ է տալիս փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական ողբերգական կարգավիճակը, պահպանել Արցախը և հետագայում իրականացնել բաղձալի նպատակը՝ Հայաստանի և Արցախի միացումը։ Կոսովոյի նախադեպը թույլ է տալիս, որ հետագայում անցկացնենք հանրաքվե և Արցախը միացնենք Հայաստանին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2113 դիտում
15:00 05-03-2016
Լուի վան Գալ. Այդ Ռեշֆորդը չէ ինձ փրկել, այդ ես եմ նրան շանս տվել
2449 դիտում
10:56 23-11-2016
Կուսակցության փոխարեն հանդես կգանք հասարակական կազմակերպության կամ շարժման տեսքով. Տիգրան Խզմալյան. «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը