Տարվա լավագույն ֆուտբոլիստ. Արթուր Պետրոսյանը քվեարկել է Նեյմարի, Հենրիխ Մխիթարյանը` Ռոնալդուի օգտին
2017 թ. հունվարի 9-ին կհրապարակվեն FIFA Football Awards-2016 (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2016 թ. դափնեկրի, ինչպես նաև 2016 թ. լավագույն մարզչի անունները:
Քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, երկրպագուները և լրագրողները: Քվեարկության համար սահմանված ժամկետներում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրապարակել են իրենց տարբերակները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
[b] Արթուր ՊԵտրոսյան
[/b]
[b]Լավագույն ֆուտբոլիստ
[/b]1.Նեյմար
2.Կրիշտիանու Ռոնալդու
3. Լիոնել Մեսսի
[b]Լավագույն մարզիչ
[/b]1.Յուրգեն Կլոպ
2.Դիեգո Սիմեոնե
3.Խոսեպ Գվարդիոլա
[b]Հենրիխ Մխիթարյան
[/b]
[b]Լավագույն ֆուտբոլիստ
[/b]1.Կրիշտիանու Ռոնալդու
2. Լիոնել Մեսսի
3. Անտուան Գրիզման
[b]Լավագույն մարզիչ
[/b]1.Զինեդին Զիդան
2.Ֆեռնանդո Սանթուշ
3.Դիեգո Սիմեոնե