211652_close_icon
views-count2619 դիտում article-date 19:53 22-11-2016

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհին ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր