slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին
211652_close_icon

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին

views-count2271 դիտում article-date 18:36 22-11-2016
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում իրականացվող աշխատանքները, ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման և արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, ինչպես նաև առանձնահատուկ նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ արտադրական կոոպերացիայի շրջանակում լայնածավալ համագործակցության վերաբերյալ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Նմանատիպ նյութեր