211652_close_icon
views-count33560 դիտում article-date 10:07 22-11-2016

Սպասվում է -23 աստիճան ցուրտ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես և կանխատեսվել էր, երեկվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչև -23 աստիճան ցրտի: Նրա փոխանցմամբ մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ արկտիկական օդի ներհոսքը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը կիջնի: Երևանում արդեն նոյեմբերի 23-24-ի գիշերները կգրանցվի -7-8 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին' հազիվ կհասնի +3+4 աստիճանի: Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում ևս ջերմաստիճանը այդքան կնվազի, Սուրենյանը պատասխանեց. «Երեկ Հայաստանից մոտ 300 կմ հյուսիսով անցել են մինչև -25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ: Ես նշել եմ, որ եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր, Երևանում -20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր: Դրանք ներխուժել են Վրաստան առաջացնելով ուժեղ փոթորիկ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր