211652_close_icon
views-count3766 դիտում article-date 14:22 21-11-2016

Ձմեռային փուլին անցնելու միջոցառումներ՝ ոստիկանության զորքերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 1-ից 15-ը ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի հրամանով անցկացվեց մարտական պատրաստականության պլանով նախատեսված սպառազինության, ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատեխնիկայի ձմեռային շահագործման անցնելու սեզոնային սպասարկման աշխատանքների ստուգատես: Նախքան աշխատանքները սկսելը, անձնակազմը երկօրյա դասընթացների ժամանակ կատարելագործեց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Զինծառայողները ծանոթացան անվտանգության կանոններին, դյուրավառ նյութերի հետ աշխատելու ընթացքում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման առանձնահատկություններին: Անձնակազմին հատկացվեցին տեխնիկայի ձմեռային շահագործմանն անցնելու համար անհրաժեշտ նյութերն ու պահեստամասերը: Տեխսպասարկումն իրականացվեց հրամանատարական կազմի անմիջական հսկողությամբ, անվտանգության և առաջին օգնություն ցուցաբերելու համար բարձր պատրաստականությամբ: Աշխատանքների ավարտին անցկացվեց տեխնիկայի և սպառազինության ստուգատես, ինչից հետո ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով, այն փոխադրվեց ձմեռային պայմաններում շահագործման: Ոստիկանության զորքերում ձմեռային փուլին անցնելու միջոցառումները շարունակվում են նաև թիկունքի և կոմունալ շահագործման ծառայությունների մասով: Կատարվում են զինծառայողների ձմեռային համազգեստի և հանդերձանքի պահեստավորման և հատկացման, շենք-շինությունների, աշխատասենյակների, զորանոցների ջեռուցման աշխատանքներ: Դեռ օգոստոս ամսից իրականացվում է բնամթերքի ամբարում: Հավաքվել, չորացվել և պահեստավորվել են կանաչեղեն, բույսեր ու դեղաբույսեր, հատապտուղներ, մեղր և չիր: Իսկ բանջարեղենի ու պահածոյացված սննդամթերքի բաշխման աշխատանքն իրականացվում է նոյեմբերից: Նախ բանջարեղենը սահմանված կարգով ընդունվում է ոստիկանության զորքերի պարենային պահեստ, այնուհետև բաշխվում զորամասերին: Տեսակավորման և պահպանման աշխատանքներն իրականացվում են զորամասերում՝ պատասխանատու ղեկավար անձի հսկողությամբ: Սահմանված պլանի համաձայն՝ սննդամթերքի ամբարման և մթերման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 10-ին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր