22900 դիտում
10:22 21-11-2016
30-ամյա վարորդի «շումախերական» վթարը Տավուշի մարզում. ГАЗ 3110-ը կողաշրջվելով հայտնվել է բնակելի տան տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Զորական գյուղի վարչական տարածքում, Բերդավանի բնակիչ, 30-ամյա Հայկ Փիրումյանը իր վարած ГАЗ 3110 մակնիշի 26 ՕՕ 790 համարանիշի ավտոմեքենայով կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել բնակելի տան բակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Հ. Փիրումյանին առաջինը օգնության են հասել նշված տան բնակիչները և օգնել նրան դուրս գալ ավտոմեքենայից, ինչից հետո նա դիմել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ. Փիրումյանն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՏՊ հետաքննիչ Մարտին Վանյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+