Խոշոր ավտովթար Կոմիտասի պողոտայում. բախվել են Opel-ն ու Վազ 2109-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Ինեկոբանկի» հարևանությամբ, բախվել են Opel Corsa մակնիշի  35 AQ 730 համարանիշի և Վազ 2109 մակնիշի 34 RP 352 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտմեքենաները։ 
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ Երևանի  շտապբուժօգնության թիվ 15 բրիգադը` բժիշկներ Առնո Հովհաննիսյանի և Արթուր Թորոսյանի օգնությամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 47-ամյա Մարգարիտա Ադամյանին, 47-ամյա Տիգրան Զաքարյանին, ևս 2 հոգի՝ 44-ամյա Լուսինե և 46-ամյա Կարեն անվամբ քաղաքացիների։ 
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանւթյան 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանառու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


