Աշխարհահռչակ Մադոննան մասնակցել է Ջեյմս Կորդենի շոուին
Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան երգել է Ջեյմս Կորդենի հայտնի ավտոմեքենաների շոուի ժամանակ:
Շոուի ընթացքում հայտնի մարդիկ հաղորդավարի հետ շրջում են ավտոմեքենայով և տարբեր երգեր երգում:
Այն, որ Մադոննան մասնակցել է հաղորդմանը, հայտնի է դարձել երգչուհու Instagram-ում հրապարակած լուսանկարից, իսկ թե հատկապես ո՞ր երգն է կատարել նա և ե՞րբ է եթեր դուրս գալու հաղորդումը, դեռ հայտնի չէ: