211652_close_icon
views-count127124 դիտում article-date 20:19 20-11-2016

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում․ Վանաշեն գյուղում տատը տան բակում հայտնաբերել է 13-ամյա թոռան դին

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Վանաշեն գյուղի բնակիչ Թագուհի Ճիրոյանի տանը հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին։ Ոստիկաններին և քննիչներին տատը հայտնել է, որ պայթյունից կարճ ժամանակ առաջ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն և տատը հարցրել է․- բալես, էդ ինչեր են,- իսկ երեխան պատասխանել է․- հեչ տատի, փչացած բաներ են՝ խաղում եմ։ Երեխայի դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով հայտանբերել է թոռանը մահացած։ Գ․ Շամշյանի տեղեկություներով երեխան սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում և բնակվում էր տատի ու մոր՝ Սիլվա Մինասյանի հետ։ Հայրը 12 տարուց ավելի է գտնվում է արտերկրում։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Խաչիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություներ պարզելու համար, թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր