Հնդկաստանում շարունակում է աճել զոհերի թիվը
Ինչպես հաղորդում են հնդկական լրատվամիջոցները, Հնդկաստանում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 116-ի, իսկ տուժածների թիվը մոտ 200-ի։
[url=https://shamshyan.com/hy/article/2016/11/20/101747/]Հիշեցնենք[/url], որ Հնդկաստանի հյուսիսում՝ Պուկարյան քաղաքում, ուղևորատար գնացքը դուրս էր եկել գծերից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել երկաթգծերի խափանման հետևանքով։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։