Հալեպում դադարեցվել են հիվանդանոցների աշխատանքները
Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, Արևելյան Հալեպում դադարեցվել են հիվանդանոցների աշխատանքները։
Այս մասին հայտնում են Սիրիական բժշկական օգնության կազմակերպչական միությունից։
Նշվում է նաև, որ հիվանդանոցների աշխատանքների դադարեցման պատճառ է հանդիսանում Հալեպի արևելյան շրջաններում տեղի ունեցող ռմբակոծությունների թվի մեծացումը։