Խուլիգանություն և ծեծկռտուք Գորիս քաղաքում. մի կողմում հայտնի Բուդաղյաններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  տեղեկություններով՝ 2 օր առաջ խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 
Ինչպես Սյունիքի մարզից    հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանահյուրանոցային համալիրում ինչ-որ միջոցառման ժամանակ վիճաբանություն, այնուհետև  ծեծկռտուք է տեղի ունեցել՝ Արտակ, Արայիկ Բուդաղյանների և ռեստորանի աշխատակիցների  միջև:
Բանը հասել է նրան, որ ծեծկռտուքը շարունակվել է  Հարդաշեն  գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝  վիճաբանությունը «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունն է հիշեցրել, որի ժամանակ Բուդաղյանները  ոչ սթափ վիճակում անհարգալից վերաբերմունք են  ցուցաբերել այնտեղ գտնվող անձանց նկատմամբ, ինչից  հետո ռեստորանի տնօրեն Վաչոն, նկատողություն է արել և խնդրել է,  որպեսզի միջոցառումը «հարամ չանեն»:
 Այդ ամենը դուր չի եկել Բուդաղյաններին, ովքեր էլ «կոկոնները տաքացրած» շարունակել են անվայել պահել իրենց: 
 Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում հետաքննություն  է սկսվել:
  Գ. Շամշյանի տեղեկություններով՝  այդ ամենը տեսաձայնագրվել է այնտեղ տեղադրված տեսախցիկներով, որոնք ոստիկանությունը առգրավել է: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

