211652_close_icon
views-count26282 դիտում article-date 12:38 19-11-2016

Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառով վիրավորների մեջ է 24-ամյա երիտասարդը, ում հարսանիքը տեղի էր ունենալու հաջորդ օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 18-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 00։10-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցի բնակիչ, 23-ամյա Նարեկ Ավագյանը իր վարած Վազ 2109 մակնիշի 34 OD 218 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել է Նոր-Երզնկա գյուղի 1-ին փողոցի բնակիչ, 24-ամյա Արամ Պապեյանի վարած Վազ 2107 մակնիշի 35 DA 579 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ համագյուղացի, 24-ամյա Ռաֆիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ արդեն առավոտյան ժամը 08։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել «07»-ի վարորդ Ա. Պապեյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Ավագյանն աշխատում է Էլեկտրոէներգիայի գիտական-հետազոտական պետական ինստիտուտում, իսկ Ա. Պապեյանը սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 2-րդ կուրսում։ Ըստ տեղեկությունների՝ վթարի հաջորդ օրը պետք է տեղի ունենար հիվանդանոց տեղափոխված Ռ. Ղազարյանի հարսանիքը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր