211652_close_icon
views-count10809 դիտում article-date 14:02 18-11-2016

Երևանի Նար-Դոսի փողոցում բախվել են 3 Mercedes-ներ. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 20։00-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի թիվ 88 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Վաղինակ Շահբազյանի վարած Mercedes մակնիշի 34 VM 518 համարանիշի, 23-ամյա Բախշիկ Բաղմանյանի վարած Mercedes մակնիշի 34 TM 172 համարանիշի և 42-ամյա Ժան Թոբրակժինի վարած Mercedes մակնիշի 74 QR 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Թոբրակժինը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Շահբազյանն աշխատում է «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ում՝ որպես մատակարար, Ժ. Թոբրակժինը աշխատում է «Լիլա» ՍՊԸ կենտրոնում ՝ որպես վարսավիր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր