7086 դիտում
18:11 22-02-2014
37-ամյա վարորդը Նար-Դոսի փողոցում վրաերթի է ենթարկել երեխայի . լրացված
Այսօր՝ փետրվարի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Նար-Դոսի փողոցում Երևան քաղաքի Սարի Թաղի 3-րդ շարք 8-րդ տան բնակիչ 37-ամյա Մհեր Ադիբեկյանը իր կողմից վարծ Opel Vectra մակնիշի 33 VL 690 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը, որը կլինի մոտ 13-14 տարեկան աղջնակ, փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քնիիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը:
***
20:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապրահային ոստիկանությունը պարզել է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը, նա Երևան քաղաքի Սարի Թաղի 17-րդ փողոցի բնակիչ 14-ամյա Լիլիթ Երանոսյանն է , ով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11049 դիտում
14:02 18-11-2016
Երևանի Նար-Դոսի փողոցում բախվել են 3 Mercedes-ներ. կա վիրավոր