2692 դիտում
11:28 18-11-2016
Ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս ուղղել սխալները. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, իհարկե, թե իր երկրի ներսում և թե միջազգային ասպարեզում արել է լավ և վատ բաներ: Ինչպես և ցանկացած երկրի ցանկացած նախագահ: Բայց ընդհանուր առմամբ, նա՝ լավ, թե վատ, փորձում էր պաշտպանել այն արժեքները, որոնք ես կիսում եմ, և որոնք ընդունված է անվանել «եվրոպական»՝ այն պարզ պատճառով, որ դրանք սկսել են ձևավորվել Եվրոպայում: Մասնավորապես, ժամանակակից իրավունքի ակունքները Հռոմում են, իսկ ժողովրդավարության մասին առաջին գաղափարները ձևավորվել են Հունաստանում: Օբաման վերջերս խոսեց հենց Ակրոպոլիսի հարթակից:
«Ժողովրդավարությունը, ինչպես և մարդկության ստեղծած ցանկացած ինստիտուտ, կատարյալ չէ: Այն կարող է լինել հիասթափեցնող, կարող է լինել դժվար, կարող է լինել անկանոն: Քաղաքական գործիչները սովորաբար պոպուլյար չեն ժողովրդավարությունների ժամանակ՝ անկախ կուսակցությունից, որովհետև, ըստ բնորոշման, ժողովրդավարությունը պահանջում է, որ դու հարյուր տոկոսով չլինես այն, ինչ ուզում ես: Այն պահանջում է փոխզիջումներ: Բազմազգ, բազմացեղային, բազմամշակութային հասարակություններում, որպիսին է Միացյալ Նահանգները, ժողովրդավարությունը հատկապես կարող է բարդ լինել: Հավատացեք ինձ, ես գիտեմ: (Այստեղ ներկաները ծիծաղեցին, որովհետև վերջին ընտրությունների մասին ակնարկը բավականին թափանցիկ էր-Ա. Ա.): Բայց ժողովրդավարությունն ավելի լավ է, քան ցանկացած այլընտրանք, որովհետև հնարավորություն է տալիս խաղաղ հաղթահարել մեր տարբերությունները և մոտեցնել մեր գաղափարները: Այն հնարավորություն է տալիս փորձարկել նոր գաղափարներ և ուղղել սխալները»:
Միացյալ Նահանգներն, այսքանով հանդերձ, շատ յուրահատուկ պետություն է, յուհատուկ հասարակություն, յուրահատուկ ժողովրդավարություն, ինչի մասին ակնարկում է ԱՄՆ գործող նախագահը: Երբ մենք զարմանում ենք, թե ինչու է Թրամփի նման մարդը նախագահ դարձել, կամ՝ ինչու է այդ երկրում պահպանվել ընտրիչների արխայիկ ինստիտուտը, դրան կարելի է շատ երկար պատասխանել, եթե մոտիկից շփվել ես այդ երկրի հետ, կամ պատասխանել շատ կարճ՝ «այդպես է ցանկանում ամերիկյան ժողովուրդը»: Ես երկար պատասխանելու իրավունք ինձ չեմ վերապահում, պարզապես նշեմ, որ ամերիկյան պետական ինստիտուտները տարբերվում են եվրոպականներից:
Ժամանակակից Եվրոպայում, իմ տպավորությամբ, ամեն ինչ շատ ավելի պարզ է (մի զարմացեք) դրա հետևանքով՝ ավելի փխրուն: Իհարկե, եվրոպական պետական մոդելը մեզ ավելի հոգեհարազատ է: Պարզապես այդ հանգամանքները պետք է հաշվի առնել»:
[b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3711 դիտում
23:20 03-06-2021
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
973 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
1283 դիտում
10:56 17-12-2021
Ժողովրդավարությունը «հետաձգվում է»․ «Առավոտ»
Այս բաժնից
1855 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2257 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2047 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»