3098 դիտում
10:24 18-11-2016
Կարեն Ավագյանի եղբոր մոտ ֆինանսական չարաշահումներ են արձանագրվել. որոշել են «քաշել սանձերը». «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ մեր աղբյուրից հայտնի դարձավ, որ ԿԳ նախարարությունը մեծամասշտաբ ֆինանսական ստուգումներ է իրականացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։
Նշենք, որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։ Ինչպես հայտնի է, Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ ևս որոշ դերակատարում ունի Կարեն Ավագյանը, լուրջ չարաշահումներ էին հայտնաբերվել։ Ըստ երևույթին ԿԳ նախարարությունը ցանկանում է երիտասարդ Կարեն Ավագյանի սանձերը քաշել և բազմապրոֆիլ ստուգումներ անցկացնել նրա հետ առնչություն ունեցող բուհերում։
«ՉԻ» տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել Բրյուսովում, որոնք թույլ է տվել ֆինանսական մասի պատասխանատու Արթուր Ավագյանը։ Կազատեն նրան ստանձնած պաշտոնից, թե ոչ, ժամանակը ցույց կտա, ինչպես նաև ժամանակը կհստակեցնի՝ Կարեն Ավագյանը դեռ ազդեցություն ունի՞ ՀՀԿ-ում, թե ոչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2900 դիտում
10:30 03-02-2017
Մարտուն Գրիգորյանը փորձում է առաջ քաշել իր ընտանիքին պատկանող բիզնեսի խնդիրները. «Չորրորդ իշխանություն»
3357 դիտում
08:56 18-09-2015
Նոր մանրամասներ՝ Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի ենթարկելու գործով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»