3360 դիտում
08:56 18-09-2015
Նոր մանրամասներ՝ Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի ենթարկելու գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. Այս տարվա օգոստոսի 23-ին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota» մակնիշի, 058 00 11 պետհամարանիշով ավտոմեքենայով [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/24/62608/][b]վրաերթի էր ենթարկվել[/b][/url] 28-ամյա Էդգար Սնխչյանը: Ավտոմեքենայի ղեկին գտնված անձը դեպքի վայրից փախուստի էր դիմել: Որոշ ժամանակ անց իրավապահներին էր ներկայացել Կարեն Ավագյանի եղբայրը` Արթուր Ավագյանը և հայտարարել, որ վրաերթի պահին ավտոմեքենայի ղեկին ինքն է եղել: Արթուր Ավագյանը Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի պրոռեկտորն է:
Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, թե լուրջ կասկածներ ունի, որ իրականում իրեն վրաերթի ենթարկողը հենց Կարեն Ավագյանն է եղել:
Պարզվում է՝ Ավագյան եղբայրները խոստացել են հոգալ երիտասարդի բուժման բոլոր ծախսերը եւ փոխհատուցել կրած վնասները: Սակայն քրեական պատասխանատվությունից ազատելու փաստաթղթային ձեւակերպումից հետո եղբայրներն «անհետացել» են` հրաժարվելով հոգալ վրաերթի ենթարկված երիտասարդի հետագա բուժման ծախսերը՝ նրան թողնելով թշվառ վիճակում: Էդգարը դիմել է ՀՀ դատախազություն»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1567 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1876 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2266 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am