Նավթի գները նվազել են
Նավթի գների անկում է արձանագրվել այսօր Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն իջել է 0.55 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.17 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն իջել է 0.34 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 46.33 ԱՄՆ դոլար։