211652_close_icon
views-count3748 դիտում article-date 20:13 17-11-2016

Թայվանում բողոքի ցույց է անցկացվել միասեռ ամուսնությունների դեմ

Թայվանի վարչական կենտրոն Թայբեյում 10 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել` պահանջելով չընդունել միասեռ ամուսնությունները թույլատրող օրինագիծը: [url=http://www.straitstimes.com/asia/east-asia/nearly-10000-people-rally-in-taipei-as-parliament-reviews-same-sex-marriage-bill]The Straits Times[/url]-ը գրում է, որ ցուցարարների դժգոհության պատճառ է հանդիսացել քաղաքացիական օրենսգրքում երկու ուղղում մտցնելու վերաբերյալ իշխանությունների մտադրությունը: Դեկտեմբերին նախատեսվում է խորհրդարան ներկայացնել օրինագծի վերջնական տարբերակը. քվեարկությունը նախատեսվում է 2017 թվականի փետրվարին: «Մենք չենք ուզում, որ սոցիալական փոքրամասնությունը ոչնչացնի ամուսնության ինստիտուտը: Նրանք կարծում են, թե կարող են անել այն ամենը, ինչ ուզում են»,- լրագրողներին հայտնել է ցուցարարներից մեկը:

Նմանատիպ նյութեր