28229 դիտում
10:24 17-11-2016
Հրազդանում ծեծկռտուք է տեղի ունեցել «Կատալինա» գիշերային ակումբի տնօրենի և հաճախորդի միջև
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայում՝ «Կատալինա» գիշերային ակումբից մոտ 200 մետր հեռավորության վրա ծեծկռտուք է տեղի ունեցել 2 քաղաքացիների միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 23-ամյա Վահագն Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 35-ամյա Համլետ Կարապետյանի միջև։ Վերջինս ստացել է թեթև մարմնական վնասվածք և ըստ Հրազդանի բժիշկների հայտարարության՝ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, ով բուժզննում ստանալուց հետո տուն է գնացել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Կարապետյանը «Կատալինա» գիշերային ակումբի տնօրենն է։
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վոլոդյա Բաբայանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: