Նավթի համաշխարհային գները նվազել են
Նավթի գների անկում է արձանագրվել այսօր Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում, ինչը վկայում են առևտրի տվյալները;
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն իջել է 0.33 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.42 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն իջել է 0.36 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 46.46 ԱՄՆ դոլար։