Մոգական և աճպարարական հնարքներ, որոնք ունեցել են ողբերգական ավարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1584 թվականին առաջին անգամ լույս տեսավ մոգական հնարքների մասին գիրք։ Անգլիացի Ռեջինալդ Սքոթը հրատարակեց "Կախարդանքի բացահայտում" գիրքը, որը նվիրված էր մոգերի հնարքների մերկացմանը և ցույց տալու, թե ինչպես է նրանց մոգությունը իրականում կատարվում։
Քննարկված հնարքներից էր "ձեռքի ճարպկության" շնորհիվ պարանով, թղթով և մետաղադրամով մանիպուլյացիաների կատարումը։