2 մլն դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, խոսքը գնում է 2 մլն դոլար կաշառքի մասին։
ՔԿ-ում պատմել են, որ քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ-ի կողմից «Բաշնեֆտ» ընկերության 50 տոկոս բաժնետոմսերը գնելու հետ։
Նախարարությունը, որը ղեկավարում է Ուլյուկաևը, պետք է դրական գնահատական տար գործարքին, ինչն էլ արել է նախարարը՝ կաշառքի դիմաց։
Գումարը ստանալու պահին էլ վերջինս ձերբակալվել է։