Թրամփը պետք է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր բնավորության մեջ որոշ շտկումներ անի. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփին, ամենայն հավանականությամբ, հարկավոր կլինի իր բնավորության որոշ գծեր «ուղղել», հաղորդում է Ria Novosti-ն։
«Կարծում եմ, թե ահա ինչ տեղի կունենա նորընտիր նախագահի հետ՝ նրա բնավորության մեջ որոշ գծեր կան, որոնք թույլ են տա նրան լավ ծառայել, քանի դեռ ինքը չի խոստովանել դրանք ու չի փոխել»,-ասել է ԱՄՆ-ի գործող նախագահը։
Վերջինիս խոսքով, երբ մարդը ինչ-որ բան է ասում, դա ավելի քիչ է ազդում մարդկանց վրա, քան այն ժամանակ, երբ խոսքն ասում է արդեն ԱՄՆ-ի նախագահը։
Եզրափակելով խոսքը՝ Օբաման հույս է հայտնել, որ Թրամփը կկարողանա ի շահ ամերիկյան ժողովրդի օգտագործել իր «շնորհքներից» մի քանիսը, որոնց միջոցով պատմության մեջ քաղաքական մեծ անակնկալներ կլինեն։