211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 11-ից 14-ը)

views-count2928 դիտում article-date 18:23 14-11-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից՝ 14-ը: Բացահայտվել է գողության 20, խարդախության 6, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 8 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր