Մեքսիկայի քաղաքապետի ընտրություններում հաղթել է հանգուցյալ թեկնածուն
Մեքսիկայի Յուրեկուարո քաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է այն թեկնածուն, ով մահացել է քվեարկությունից մի քանի շաբաթ առաջ։ Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, hանգուցյալ Էնրիկե Էռնանդեսի օգտին քվեարկել է բնակիչների մոտ 37%-ը։ Նշվում է, որ նա բավականին առաջ է անցել իր մրցակիցներից։
Ընտրողներն իրենց ձայները տվել են հանգուցյալ թեկնածուին, քանի որ նրա ազգանունը քվեաթերթիկներից ջնջված չի եղել։ Էռնանդեսը մահացել է մայիսի կեսերին, երբ անհայտ զինված անձինք կրակ են բացել թեկնածուի վրա նրա նախընտրական ցույցի ժամանակ։