211652_close_icon
views-count4753 դիտում article-date 20:50 12-11-2016

ՀՀ ԱԻՆ երևանյան ստորաբաժանումները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին

Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարարության Երևանում տեղակայված կառույցներն ու ստորաբաժանումները մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին: Մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել և համակարգել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ընդհանուր 150 նոր տնկիներով են համալրվել ԱԻ նախարարության կանաչապատ տարածքները, որոնցից 70-ը պտղատու ծառի տնկիներ են. ինչպես նաև՝ իրականացվել են քարազատման և մաքրման աշխատանքներ: Նշենք, որ համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, հրապարակներում հասարակական և վարչական շենքերի հարակից և այլ ընդհանուր օգտագործման տարածքներում կատարվելու են ծառատունկի և մաքրման լայնածավալ աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր