Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հյուսիսային Կորեա
Ռուսաստանի ԱԻն-ը մարդասիրական օգնություն է ուղարկեl Հյուսիսային Կորեայի բնակչությանը։ Այդ մասին հայտնել է Tass գործակալությունը։
Նախարարության տվյալներով՝ երկաթուղային ճանապարհով Հյուսիսային Կորեա է ուղարկվել ավելի քան 170 տոննա սնունդ և 700 տոննա դիզելային վառելիք։
Հիշեցնենք, որ վերջերս այդ երկիրը մեծապես տուժել էր «Լայկոնրոկ» թայֆունից, որը հարվածել էր երկրին այս տարվա օգոստոսի վերջին։ Առավելապես տուժել էր Խամգյոն-Պունկտո նահանգը, որը սահմանակից է Չինաստանին։
Աղետը փլուզել էր 35 հազարից ավելի բնակելի տներ, զոհվել էր 133 մարդ, ևս 400-ը՝ անհայտ կորել։ 100 հազարից ավելի բնակիչ մնացել էր առանց տանիքի և ջրի տակ էին հայտնվել16 հազարից ավելի գյուղատնտեսական տարածքներ։