211652_close_icon
views-count6462 դիտում article-date 15:28 12-11-2016

Բակո Սահակյանը ԼՂՀ ՊԲ զորամասի նոր հրամանատար է նշանակել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար: Նոյեմբերի 12-ին երկրի ղեկավարն այցելել է զորամաս եւ ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ` նրան մաղթելով արդյունավետ ծառայություն: Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանման նախկին հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանին ծառայության համար՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման գործում: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր