Կողբում ձնծաղիկը դուրս է եկել. Գագիկ Սուրենյան
ՍԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Աֆրիկայից փչող տաք օդային հոսանքները մեր երկրում աշուն և գարուն եղանակները խառնել են իրար: Կողբում ձնծաղիկը դուրս է եկել:
Նոյեմբերի 16-ից Աֆրիկյան երկրներից եկող տաք օդի ներհոսքը մեր երկրի տարածք կնվազի, որին կհաջորդի արեւմուտքից համեմատաբար սառը օդային հոսանքների ներթափանցումը: Նոյեմբերի 16-ից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: