211652_close_icon
views-count16946 դիտում article-date 17:00 01-05-2021

Կողբում հիմնվեց հավերժության պուրակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Կողբ» հիմնադրամի 7-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր՝ մայիսի 1-ի առավոտյան, Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Արժանապատիվ տեր Հրայր քահանա Բեջանյանի ձեռամբ մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին:

Ներկա էին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական ղեկավարները, համայնքապետերը և վերջին պատերազմի ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հարազատները և մերձավորները:

Հոգեհանգստի կարգից հետո հերոսների հարազատները համայնքապետերի հետ միասին մեկնեցին «Զիկատար» անտառի ուսուցման կենտրոն, որտեղ էլ նոյեմբերյանցի 20 զոհված տղաների անուններով տնկեցին մայրի տեսակի ծառեր։

Փա՛ռք մեր բոլոր հերոսներին։
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+

Նմանատիպ նյութեր