211652_close_icon
views-count2502 դիտում article-date 21:24 11-11-2016

Մարդկանց թրաֆիքինգի միջազգային իրավական սահմանումը. Հայաստանն առաջին անգամ մասնակցել է ՄԱԿ-ի փորձագիտական խմբի քննարկմանը

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ (ժ/պ) Դ.Թումասյանը մասնակցել է Վիեննայում 2016թ. նոյեմբերի 10-11-ին տեղի ունեցած «Մարդկանց թրաֆիքինգի միջազգային իրավական սահմանումը՝ կատարված հետազոտությունների և բարձրացված հարցերի վերլուծության ամփոփում» խորագրով քննարկմանը։ Այն կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանցավորության և թմրամիջոցների գրասենյակի կողմից, որին մասնակցել են նաև միջազգային փորձագիտական խմբի անդամները: Միջազգային փորձագիտական խմբում ընդգրկված են եղել ընդհանուր առմամբ 20 փորձագետ՝ ներկայացված ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Սինգապուրից, Թունիսից, Թայլանդից և այլ երկրներից: ԱՊՀ երկրներից հրավիրված է եղել միայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի։ Քննարկումները ծավալվել են հետևյալ երեք ուղղություններով. - վիճակի խոցելիության օգտագործման հասկացության հստակեցում, -զոհի համաձայնության պարտադիր չլինելու պայմանի հստակեցում, - շահագործման հասկացության պարզաբանում և մեկնաբանում Հանդիպման արդյունքում լրամշակվել է երեք ուղղությունները մեկնաբանող նախկինում այլ փորձագետների կողմից կազմված ուղեցույցը, որը, որպես խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթ, կներկայացվի ՄԱԿ-ի անդամ-երկրներին՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում միասնական եզրույթներ և պրակտիկա ձևավորելու համար: Ինչպես նաև քննարկվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի տիպային օրենքը և դրա ուղեցույցը: Քննարկումների վերջում ՄԱԿ-ի հանցավորության և թմրամիջոցների գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ղեկավարը, ով հանդիսանում էր միջոցառման համակարգողը, իր գոհունակությունն է հայտնել մասնակիցներին: Նա վստահեցրել է, որ սա նոր համագործակցության առաջին քայլն է, քանի որ գրասենյակը պատրաստվում է շարունակել համագործակցությունը՝ մասնավորապես նման միջոցառմանն առաջին անգամ մասնակցություն ունեցող երկրների հետ, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանը: [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր