211652_close_icon
views-count28481 դիտում article-date 17:46 11-11-2016

Շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական կողմը 37 արկ է արձակել

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82 միլիմետրանոց ականանետերից: Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ <<Սև նետ>> (8 կրակոց) և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել և հետևում են հակառակորդի կողմից ձեռնարկվող գործողություններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ պետական սահմանի անառիկ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր