211652_close_icon
views-count2492 դիտում article-date 12:06 08-12-2015

Ադրբեջանական կողմը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից 42 արկ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 /137 արկ/, 82 /209 արկ/, 120 /52 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /93 արկ/, ՌՊԳ-7 /11 արկ/ տիպի նռնականետերից, ինչպես նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից /42 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ իրենց պատժիչ գործողություններով ճնշելով հակառակորդի նախահարձակ ակտիվությունը:

Նմանատիպ նյութեր