ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի վարչությունը, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: