Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում: