211652_close_icon
views-count1683 դիտում article-date 16:33 11-11-2016

Ուկրաինան կարող է դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին

Ուկրաինայի Ռադա է ներկայացվել նախագիծ, համաձայն որի նախարարների կաբինետը պետք է որոշում կայացնի Անկախ Պետությունների Համագործակցությունում դադարեցնի իր անդամակցությունը։ Այդ մասին հաղորդել է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը։ Պատգամավորները նաև առաջարկել են դադարեցնել Մինսկում ԱՊՀ-ի Ուկրիանայի մշտական ներկայացուցչության գործունեությունը, չեղարկել «ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական աժողովին Ուկրաինայի Ռադայի միանալու մասին» համաձայնագրի կանոնադրությունը և այսուհետ չուղարկել ուկրաինացի ներկայացուցիչներին ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողով։

Նմանատիպ նյութեր