3475 դիտում
17:00 21-10-2016
Միջազգային 17 կազմակերպություններ կոչ են արել դադարեցնել EITI-ին Ադրբեջանի անդամակցությունը
Միջազգային 17 կազմակերպություններ նամակ են հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդին (ԱՃԹՆ)՝ կապված այդ երկրում քաղաքացիական հասարակության աշխատանքային ծանր պայմանների հետ, տեղեկացնում է contact.az-ը։
Կայքը նշում է, որ միջազգային կազմակերպությունները՝ Ադրբեջանի կարգավիճակի վերանայման հետ կապված, հորդորում են խորհրդին՝ դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը կառույցում, քանի որ նախկինում բավահայտված բազմաթիվ խախտումները ոչ միայն չեն վերացվել, այլև ավելացել է դրանց թիվը։
2015 թվականի ապրիլին խորհուրդը նվազեցրել էր Ադրբեջանի կարգավիճակը մինչև «թեկնածու» մակարդակ, ինչը պայմանավորված էր քաղաքացիական հասարականության հետապնդումների դեպքերի հետ և կոչ էր արել ադրբեջանական իշխանություններին դադարեցնել հետապնդումներն ու վերականգնել աշխատանքային գործունեության նորմալ պայմանները։
2015 թվականի հոկտեմբերին կառույցի նախագահ Քլեր Շորթսի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված էր եղել խոստովանել, որ խիստ սահմանափակումներ են մտցվել և խոստացել էր վերացնել դրանք, սակայն այդպես էլ չէր կատարել տված խոստումը։
Նմանատիպ նյութեր
1919 դիտում
17:43 29-10-2016
Իրավապաշտպան 18 կազմակերպություններ Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել դադարեցնել բռնաճնշումները
1326 դիտում
16:25 14-01-2015
Ա.Յացենյուկը կոչ է արել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ
1875 դիտում
16:33 11-11-2016
Ուկրաինան կարող է դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին
Այս բաժնից
784 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
709 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
769 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ